Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել երիտասարդ աղջկա․ դեպքով զբաղվում է ՔԿ-ն


Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել երիտասարդ աղջկա․ դեպքով զբաղվում է ՔԿ-ն
Հուլիս 21 19:02 2026

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Կադրերում երևում է, որ նրանցից մեկը նախ կարդում է հեռախոսային նամակագրություն և պարզաբանումներ պահանջում, ապա հարվածում աղջկան։

 

ՆԳՆ-ից News.am-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են միջադեպի բոլոր մասնակիցներին և համապատասխան նյութերի հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե։

 

Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում։