Խնդրեցինք, որ գյուղացիներն ասեն՝ ինչ անենք տարածաշրջանի համար. առաջին բանը, որ մեզնից ուզեցին, գյուղտեխնիկան է. այն շուտով կմեկնի Ստեփանավան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)


Խնդրեցինք, որ գյուղացիներն ասեն՝ ինչ անենք տարածաշրջանի համար. առաջին բանը, որ մեզնից ուզեցին, գյուղտեխնիկան է. այն շուտով կմեկնի Ստեփանավան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Հուլիս 21 17:37 2026

Անցած շաբաթ մենք Ստեփանավանում էինք, Ստեփանավանի այն գյուղերում, որտեղ ստացել ենք մեծ աջակցություն: Խնդրեցինք, որ գյուղացիները մեզ ասեն՝ ինչ գնենք այս տարածաշրջանի համար, ինչ անենք, որ իրենց կյանքը փոխվի: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Առաջին բանը, որ մեզնից ուզեցին, գյուղտեխնիկան է: Ասացին, որ գյուղտեխնիկան վարձում են այլ մարզերից, այդ իսկ պատճառով շատ թանկ է իրենց վրա նստում, նաև բերքի 20% կորուստ է տալիս տեխնիկան և ստիպված են լինում շատ թանկ վճարել գյուղտեխնիկայի համար։ 

Ի՞նչ ենք անելու մենք: Այս գեղեցկուհին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան՝ Գյուլագարակ, Կուրթան և տարածաշրջանում, բարեգործական հիմունքներով, մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք երջանիկ կլինենք, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներ տևող խնդիրը»,-նշել է Նարեկ Կարապետյանը: