Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը միջնորդել է, որ առերեսում տեղի ունենա իրանցի գործարարների հետ։
Aysor.am-ի թղթակիցն այսօր փաստաբաններից հետաքրքրվեց՝ սա անհաջող գործա՞րք էր, որ իշխանությwuնը փորձեց մեղադրանքի հիմք դարձնել՝ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ դա ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր։
«Պարոն Ծառուկյանի կողմից բոլոր ներդրումները կատարվել են, արդեն իսկ ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ անվանել այդ անձանց, որովվետև իրականությունը բացահայտվել է, մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում»,- նշեց Էմին Խաչատրյանը։
Փաստաբանն ասաց, որ իրանցիները պարտավորված են եղել պարտքը երկու տարվա ընթացքում վերադարձնել, իսկ երկու տարին ավարտվում է օրերս։
«Հետևաբար, համոզմունք ունենք, որ նրանց այս գործելակերպն ուղղված է նրան, որ պարտավորությունը չկատարեն»,- հավելեց Խաչատրյանը։










