«Առինջ մոլ»-ում ստուգումներ են, կան կապարակնքված տաղավարներ, սակայն առևտրի կենտրոնի գործունեությունը շարունակվում է. Տոնոյան


«Առինջ մոլ»-ում ստուգումներ են, կան կապարակնքված տաղավարներ, սակայն առևտրի կենտրոնի գործունեությունը շարունակվում է. Տոնոյան
Հուլիս 21 12:35 2026

Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել են 10-15 տաղավարներ, որոնք, ըստ քննչական մարմինների ներկայացրած պարզաբանման, գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ, որովհետև այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում։ Բնականոն գործունեությունն այս պահին շարունակվում է»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ  հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: