Իշխանությունը Կոտայքի մարզպետի թեկնածու է փնտրում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։
ArmLur.am-ի հետ զրույցում Սահակյանը նշեց․ «Այո՛, գնալու եմ ԱԺ»։
Նշենք, որ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում է 2021 թվականի մայիսից։
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 21-ին ԿԸՀ-ում տեղի կունենա մանդատների հանձնում։