«Իրականացվել է ջրի նմուշառում, արձանագրվել են շեղումներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին


«Իրականացվել է ջրի նմուշառում, արձանագրվել են շեղումներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին
Հուլիս 20 21:51 2026

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ հայտնում է․

«Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․

վերցվել է 14 ջրի նմուշ,

վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում»։