Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետը


Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետը
Հուլիս 20 15:58 2026

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ մալուխի վնասման հետևանքով կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։

«Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։

Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշում են կոմիտեից: