«Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցը կրկին կգործի


«Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցը կրկին կգործի
Հուլիս 20 15:10 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր, «Ղշով աղբյուր» թաղամաս): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Կրկնակի ստուգմամբ արձանագրվել է, որ այստեղ հայտնաբերված խախտումները վերացվել են: