Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն


Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն
Հուլիս 20 07:59 2026

Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է։

Հուլիսի 19-ին, ԱՄՆ-ում, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։

Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Թիմերը հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ։

Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Բայց հանդիպման 106-րդ րոպեին Ֆերրան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, ու դա այս հանդիպման միակ գոլն էր, քանի որ քիչ անց նույն Տորրեսի գրանցած երկրորդ գոլը խաղից դուրս իրավիճակից էր։