Բյուրեղավանում քաղաքացին, ով ասում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպшռնում է նետվել


Բյուրեղավանում քաղաքացին, ով ասում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպшռնում է նետվել
Հուլիս 9 10:27 2026

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է ցած նետվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Մի տղամարդ բարձրացել է աշտարակի ամենավերին հատվածը և սպառնում է ցած նետվել։

Այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։