Բոլորի դատավորն Աստված է. վստահ եմ՝ սա էլ է անցնելու, բայց ժողովուրդը պետք է հասկանա՝ մեր երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Գագիկ Ծառուկյանի դուստր


Բոլորի դատավորն Աստված է. վստահ եմ՝ սա էլ է անցնելու, բայց ժողովուրդը պետք է հասկանա՝ մեր երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Գագիկ Ծառուկյանի դուստր
Հուլիս 7 15:38 2026

Նման պահվածքն ուղղակի աններելի է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։

 

«Բարեգործի հետ նման կերպ վարվել՝ մտնել տուն, ձեռքերը շղթայել, տունը խուզարկել, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին, ինչ ասեք արեցին ու որևէ լուրջ բան չգտնելով՝ գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է, բազմաթիվ անգամներ դուք տեսել եք այդ կենդանիներին, դա գաղտնիք չի եղել, դա իր հոբբին է եղել»,- նշեց Ռոզա Ծառուկյանը։

 

Նրա խոսքով՝ այսօր իշխանություններն Աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարագներ են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքն ամենօրյա աշխատանք է։

 

«Չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Մարդը մարդուն չի կարող դատել, բոլորի դատավորն Աստված է։ Վստահ եմ՝ սա էլ է անցնելու, մենք կարողանալու ենք դիմակայել ու այս փորձությունն էլ անցնել, բայց բաներ կան, որ ժողովուրդը պետք է հասկանա՝ մեր երկրում անդառնալի բաներ կարող են լինել»,- ասաց նա։