Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար


Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար
Հուլիս 7 09:51 2026

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․

 

«Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ:

 

Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: Իսկ քաղաքական օրակարգը հնարավոր է թելադրել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական գործունեությամբ (իմ կարծիքով՝ առաջին տարբերակում՝ ավելի շատ): Նույն տրամաբանությամբ՝ երկու տարբերակում էլ ընդդիմությունը կարող է ձախողել, եթե ուշադրությունը չկենտրոնացնի օրակարգի վրա:

 

Կարճ ասած՝ ձևական հարցերի շուրջ բանավեճը պետք է տեղափոխվի բովանդակային կողմ՝ հնարավորինս օգնելով գործող ընդդիմադիր ուժերին քաղաքական օրակարգ ձևավորել ու թելադրել, ոչ թե՝ հյուծել միմյանց»: