Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում հուլիսի 25-ին առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն։
Նշվում է, որ փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17։
Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Այն ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի, Bears in Mind foundation-ի միջոցով:










