Հուլիսի 6-ից կարելի է դիմել, վճարել 50 հազար դրամ և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը. ՆԳ նախարար


Հուլիսի 6-ից կարելի է դիմել, վճարել 50 հազար դրամ և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը. ՆԳ նախարար
Հուլիս 2 20:47 2026

Հուլիսի 6-ից առանց քննության, միայն 50 հազար դրամ պետական տուրք վճարելով, հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը։ Կառավարության նիստին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը մտնում է ուժի մեջ, կարող են անձիք դիմել, իհարկե, պահպանելով ընթացակարգերը: 

«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ. առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետն ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելեն հաշվառման-քննականա ստորաբաժանում, 50 հազար դրամ տեղում կատարեն պետական տուրքը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- մանրամասնեց Ա. Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են անձինք զրկված լինում վարորդական իրավունքից, այլ  տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։