Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը. շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան


Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը. շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան
Հուլիս 2 19:54 2026

Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ, այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի իշխանությունները ուրբաթ օրը սպասում են 100 երկրի ներկայացուցիչների ժամանմանը՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։

 

«Ակնկալվում են հյուրեր մոտավորապես 100 երկրից՝ քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, արտաքին գործերի նախարարներ կամ կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև մեծ թվով հասարակական գործիչներ», - ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։

 

Բաղային հավելել է, որ օտարերկրյա հյուրերի համար հրաժեշտի արարողությունը կսկսվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին):

 

Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։

 

Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։ Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։