«Չեն լինում ժողովրդավար երկրներ, որտեղ 50 քաղբանտարկյալներ կան, ընդ որում այդ թիվը մինչև ընտրարշավ էր»,-կառավարության դիմացի մայթին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծեց, կառավարության շենքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը գովաբանում էր, իր կարծիքով, ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար ավելի քան 5 տասնյակ քաղբանտարկյալներ։
«Տիկին Ֆոն դեր Լայենն այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստաում կան քաղաբանտարկյալներ այն պարզ պատճառով, որ նա ներկայացված է ԵԺԿ-ի կողմից։ Իսկ ԵԺԿ-ն ընդունել է բանաձև, որում հստասկ ասվում է, որ Արմեն Աշոտյանն ու մյուսներն ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ ու պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Այնպես որ անկախ այն երգերից, որոնք կերգվեն այս շենքում, ԵԺԿ-ն ընդունել ու պաշտոնապես ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»,-ասաց ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










