Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանին. «Խոստանում եմ դաստիարակել, եթե չվախենա և գա Ազգային ժողով»


Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանին. «Խոստանում եմ դաստիարակել, եթե չվախենա և գա Ազգային ժողով»
Հուլիս 2 17:32 2026

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հրապարակմանը՝ անդրադառնալով իր քաղաքացիությանը և զինվորական ծառայությանը։

Ռուբինյանը նշել է, որ, ի տարբերություն իրեն քննադատողների, ինքը միշտ ունեցել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ունի միայն մեկ հայրենիք՝ Հայաստանը։ Նա նաև ընդգծել է, որ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, չի խուսափել ծառայությունից և կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ։

«Այս բոլոր փաստերի հիման վրա ես Հայաստանի Հանրապետության բացառիկ ներկայացուցիչ եմ»,– ֆեյսբուքյան տեսանյութում ասել է Ռուբինյանը։

Նա նշել է, թե «դաստիարակելու» է Նարեկ Կարապետյանին, եթե վերջինս «չվախենա» և գնա Ազգային ժողով։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասել էր հետևյալը.

««Ալեն Ռոբերտովիչ, ընդհանրապես արդար չի էս ամեն ինչը, տեղս չեմ գտնում. ախր հանձնել էր պետք՝ հանձնեցիր, արդարացնել էր պետք՝ արդարացրիր, պարեցիր, խաղամոլության օրենքն անցկացրիր՝ չգնահատվեց», - այս բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

«Չգնահատվեց, որովհետև հարևան երկրին պետք է իրենց ներկայացուցիչը, իրենց վերակացուն՝ այստեղ», - նշել է նա։