«Շնորհավորում եմ հայ ժողովրդին ընտրության արդյունքների համար, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը, Եվրոպային մերձենալը, սա մեծ քայլ է, վստահության քվե, որի համար շնորհակալ եմ»,-Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Նա շարունակեց. «Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուրս գալիս մեր մերձեցումը, այնպես որ քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել շատ չմոտենալու Եվրոպական միությանը։ Մենք դա գիտենք, թույլ չենք տա, կօժանդակենք»։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների, արտադրատեսակաների համար՝ 450 միլիոնանոց սպառողերի շուկայով։










