Ես Ալենն եմ, ինձ դա բավարար է. Ալեն Սիմոնյան


Ես Ալենն եմ, ինձ դա բավարար է. Ալեն Սիմոնյան
Հուլիս 2 15:09 2026

«Կարոտելու եմ սրճարանը, ձեզ հետ ճեպազրույցները,  հաճույքով ձեզ հետ կհանդիպեմ, խոստանում եմ՝ ակտիվ լինել»,-  լրագրողերի հետ հանդիպման ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնել էր, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը։ 

Հարցին՝ փողոցում կտեսնե՞ն իրեն առանց թիկնապահի, արդյոք՞ վախեր չունի, որ իրեն այլևս ոչ մեկ չի պաշտպանի, նա ասաց. «Հինգ տարի է Հայաստանից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։

Թիկնապահն ինստիտուտ է։ Որևէ մի պաշտոնյայի վրա այդքան հաձակումներ չեն եղել, ինչքան Ազգային ժողովի նախագահների։ 

Ես երևանցի եմ, ես ապրել եմ, ապրելու եմ Հայաստանում, որևէ խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը նախկին Ազգային ժողովի նախագահներին տալիս է անվտանգություն։ Ենթադրում եմ՝ այն ծավալով չի լինի, որը հիմա կա։ 

Այնպես չէ, որ ինձ կոմֆորտ է»։

Միաժամանակ հավելեց, որ քաղաքական գործիչ է, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի. «Կներեք, ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի ման տամ։ Ես դրա կարիքը չունեմ, ես Ալենն եմ, ինձ դա բավարար է։ 

Մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե չլինի, ինչ-որ տեղից լինի, նենց  կլինի էլի, չգիտեմ»։