ՔՊ-ում խմբակցության ղեկավարի ընտրություն է սպասվում․ կառաջադրվեն Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»


ՔՊ-ում խմբակցության ղեկավարի ընտրություն է սպասվում․ կառաջադրվեն Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»
Հուլիս 2 09:41 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ժամը 18:00-ին, ավարտվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրումը։

 

Մեր տեղեկություններով՝ առաջադրվել են երկու թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։

 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այսօր երեկոյան ՔՊ վարչությունը կրկին հավաքվելու է՝ այս անգամ խմբակցության ղեկավար ընտրելու նպատակով։

 

Թիմում կարծում են, որ Արուսյակ Մանավազյանն այս ժամանակահատվածում հասցրել է թիմում լուրջ դեր ունենալ, ու հավանական է, որ հենց Մանավազյանն էլ ընտրվի խմբակցության ղեկավար։

Հիշեցնենք, որ Արուսյակ Մանավազյանը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակիցներից մեկը։ Նա նախկինում աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես հաշվապահ, իսկ ներկայում զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: