Շղթայական վթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին. բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները


Շղթայական վթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին. բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները
Հուլիս 1 21:59 2026

Այսօր՝ հուլիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 12։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Էմիլ Հ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, 21-ամյա Ալբերտ Խ․-ի վարած «BMW» մակնիշի, 18-ամյա Ռադիկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 20-ամյա Կարեն Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: