Փաշինյանի առաջարկով Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ


Փաշինյանի առաջարկով Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Հուլիս 1 19:27 2026

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արծրուն Հովհաննիսյանին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արծրուն Հովհաննիսյանին նշանակել պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»,-ասվում է հուլիսի 1-ին է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: