Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։
«Օպերատիվորեն ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի վայր է ժամանել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն մինչև այս պահը բժշկի կարիք չի զգացվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։Այրվել է մոտ 150 քմ ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։Հրշեջներն այս պահին իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Վաղարշապատի
ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի հանգամանքները։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից»,-հայտնոեւմ է shamshyan.com-ը։










