Նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման հետ. կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին


Նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման հետ. կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին
Հուլիս 1 12:37 2026

ՀՀ կառավարությունը IMEI համարների գրանցման համակարգին է անդրադարձել՝ պարզաբանելով, թե ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։

«Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։

Կարգավորումը միտված է՝

նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ 

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրությունում։