Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է՝ Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը քեռլ-կպցրել են, այն քանդվում է։
Նրա խոսքով, հին ասֆալտն ավելի լավ որակով էր, տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է երկու ձեռքով հեշտությամբ պոկում ասֆալտի կտորները։
Քանոնով նա ցույց է տալիս, որ նոր փռած ասֆալտի հաստությունը տատանվում է 2-3 սմ-ի շրջանակում, մինչդեռ փաստաթղթերի համաձայն, այն պետք է լինի 5 սմ։
«Խալու պես հելնում է, 5 սմ-անոց ասֆալտ չկա, ո՞ւր է»,-նշում է Չախոյանն ու ընդգծում, որ կոռուպցիոն ռիսկեր կան։
Մանրամասները՝ տեսանյութում։










