Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
Հունիս 30 22:14 2026

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

 «Վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են տեղափոխվել են մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս մասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։