Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը


Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը
Հունիս 30 20:18 2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները

 

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։

 

Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն» իրենց պաշտպանների հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։

 

Իշխանյանը նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի պաշտպանները փոխվել են, քանի որ նրանց փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։

 

Հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 3-ին։