«Դուք տեսել եք որ տնտեսական ակտիվության ցուցանիշըտ Մայիսին 11 տոկոս է եղել և հունված-մայիսը եղել է 8 տոկոս»,-ՔՊ-ի նիստից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ռուսական պատժամիջոցների և ներմուծման արգելքների տակ են հայտնվել նույնիսկ այն ձկնաբուծական ընկերությունները, որոնք երբևէ ձուկ չեն արտահանել ՌԴ, հավելելով. «Ազդեցությունը միշտ էլ առկա է, բայց թվերն ինքնին խոսում են իրենց մասին»։
Փաշինյանը ենթադրեց, որ նման ձեռնարկությունների գործունեության մեջ այդ միջոցների պատճառով փաստացի ոչինչ չի փոխվել։
Նրա խոսքով, առանձին հայաստանյան արտահանողների նկատմամբ ռուսական ժամանակավոր սահմանափակումների կիրառումը կրիտիկական ազդեցություն չի ունեցել երկրի ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։
Փաշինյանը հայտարարեց, որ ոլորտային գերատեսչությունները շարունակում են իրավիճակի մանրամասն վերլուծությունը՝ վերջնական եզրակացություններ անելու համար։










