Հունիսի 25-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանոթյան գլխավոր վարչության Ավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Հ․-ն և հայտնել, որ Ավանում, Հրաչյա Աճառյան փողոցի 37 հասցեի դիմաց իր հետ վիճել են և ինքն իրեն վատ է զգում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Արմեն Հ․-ն «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցի 40/1 հասցեում գործող «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ին պատկանող անասնակերերի խանութում առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Հ․-ն և Երևանի բնակիչ 41-ամյա Էդգար Հ․-ն բռունցքներով հարվածել են Արմեն Հ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Գառնիկ Ա․-ի և Արմեն Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գառնիկ Հ․-ն աշխատում է «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ում, որպես վաճառող, իսկ Էդգար Հ․-ն՝ որպես բանվոր։ «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն ժողովրդին ավելի շատ հայտնի է, որպես «Էջմիածնի ալրաղաց»,-հայտնում է. shamshyan.com-ը։










