Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան


Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան
Հունիս 29 19:26 2026

Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու  է «ՔՊ» վարչությունը որոշել ԱԺ նախագահի թեկնածուին փոխել, Թորոսյանը նշել է.

«Տեղի է ունեցել գաղտնի, փակ քվեարկություն։ Ինչպես շատ դեպքերում, երբ մենք մեր գործընկերներին ընտրում ենք անձերի, դա անում ենք գաղտնի քվեարկությամբ։ Լինում է քննարկում, ապա դրա ավարտին վարչության անդամներով կարծիքներ ենք արտահայտում, հետո նույն կերպ նաև վարչություն ենք ընտրել։

 

Ես վարչության անդամ եմ, նույն քվեարկությամբ վարչության նախագահն էլ ընտրվել է նույն սկզբունքով, ու այս հարցերը պարզապես տեղին չեն»,-ասաց Թորոսյանը։

Ապա Թորոսյանն ընդգծեց՝ այսօր ընտրելու են ժողովրդավարության սկզբունքով։