Չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը. Ղազինյանը դիմել է ՍԴ անդամներին


Չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը. Ղազինյանը դիմել է ՍԴ անդամներին
Հունիս 27 14:15 2026

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին։

Նա ՍԴ անդամներին կոչ է արել չտրվել քաղաքական գայթակղություններին։

«2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:

Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով, իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:

Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,- նշել է Ղազինյանը։