Մոտ 30 ձայնի պատճառով շուրջ 60 հազար ընտրողի կամքն առ ոչինչ դարձվեց. Մելոյան


Մոտ 30 ձայնի պատճառով շուրջ 60 հազար ընտրողի կամքն առ ոչինչ դարձվեց. Մելոյան
Հունիս 26 18:14 2026

«Հայաստանում որոշակիորեն սահմանադրական մշակույթը կաղում է. կա Սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ընդմիջմանը ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

 

Նա լիահույս է, որ Բարձր դատարանն, իր անվանը հավատարիմ մնալով, կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը։ 

 

«Քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկներն իրենց մասշտաբով այնպիսին են, որ լիովին հիմնավորում են, որ չեն կարող ընտրության արդյունքների վրա կոնկրետ մեկ քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, իր ողջ նախընտրկան գործընթացում, բուն քվերակության օրվա գործունեությաամբ, հետևանքները չթողեր ու չազդեր այն արդյունքների վրա, որին ականատես եղանք, դրա էպոպեան էլ ԿԸՀ միջոցով մի ողջ քաղաքական ուժի խաղից դուրս թողելն էր 3/5-րդ իրականությունը փոխելու նպատակով։  

 

Մոտ 30 ձայն պատճառով շուրջ 60 հազար ընտրողի կամքն առ ոչինչ դարձրեց»,- ասաց Մելոյանը։