Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները. սա ձեր ստոր ու մտածված հերթական քա՞յլն է. Մեսրոպ Ա


Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները. սա ձեր ստոր ու մտածված հերթական քա՞յլն է. Մեսրոպ Ա
Հունիս 26 17:05 2026

Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները. սա ձեր ստոր ու մտածված հերթական քա՞յլն է: Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

 

Երևանի քաղաքապետարանը անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման խայտառակ դեպքի առնչությամբ։ Թե բա՝ «Նկարները հեռացվում են ստորգետնյա անցումների վերանորոգման ծրագրի շրջանակում»։

Լո՞ւրջ եք ասում։ Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին։ Մետրոյի կայարանների և գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները։

 

Թե՞ սա ձեր ստոր ու մտածված հերթական քայլն է՝ մեր ազգային ինքնության հիմքերը հետևողականորեն խարխլելու ճանապարհին։