Ստյոպա Սաֆարյան, Վիկ Դարչինյան, Հովսեփ Խուրշուդյան. ովքեր են ներգրավված Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում (տեսանյութ)


Ստյոպա Սաֆարյան, Վիկ Դարչինյան, Հովսեփ Խուրշուդյան. ովքեր են ներգրավված Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում (տեսանյութ)
Հունիս 26 17:01 2026

Հունիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար, և նշել, որ ողջունելի ու կարևոր է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը։

Կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակնկալվում է հասարակական խորհրդի նշանակալի դերակատարումը։

Խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկվել և նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները, նաև այն հարթակները, որոնց միջոցով մեկնարկելու է փոխգործակցությունը։