Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։
Այսօր հարցաքննվում է թեմի նախկին քահանա, կարգալույծ Արամայիս Թախմազյանը։
Նա, պատասխանելով մեղադրող դատախազի հարցին, ասաց, թե իրենց ստիպել են, որ գնան հանրահավաքներին։
«Վոթսափով քահահաներին հրահանգ էր գալիս, որ պետք է մասնակցեին այս կամ այն... ցուցակ էին գրում ու ըստ այդ ցուցակի մասնակցում էինք»,- դատարանում հայտարարեց Թախմազյանը։
Դատախազը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել՝ Թախմազյանն ասաց, թե ինքը ենթակա մարդ էր, որ ձայն հաներ՝ խնդիրներ կլինեին։
Տեր Գարեգինի փաստաբանն Արամայիս Թախմազյանին հարց ուղղեց՝ իրեն համարո՞ւմ է Արագածոտնի թեմի հոգևորական՝ Թախմազյանն էլ ասաց, որ ինքն իրեն հոգևորական համարում է, բայց հոգևորական թեմն իրեն չի համարում։
«Հոգևորականը չի որոշվում թեմով»,- ասաց կարգալույծը։










