Սիմոնյանի շնորհավորանքն ու Ռուբինյանի շնորհակալությունը


Սիմոնյանի շնորհավորանքն ու Ռուբինյանի շնորհակալությունը
Հունիս 26 11:09 2026

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրել է Սիմոնյանը։

 

Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանություն է գրել.  

 «Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար»։