Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց, իսկ բացակայելու արգելքը թողնվեց անփոփոխ:
Նշենք նաև, որ վերաքննիչ դատարանը բեկանել է Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել հետ՝ նոր քննության:
Նշենք, որ այսօր Միքայել սրբազանի գործով դատական վերջին նիստն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին կալանավորվել էր երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։
Դատարանը 2025–ի սեպտեմբերի 25-ին կայացրել էր մեղադրական վերդիկտ՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 3-ին հրապարակած դատավճռով՝ Միքայել Սրբազանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։










