ԹՐԻՓՓ-ի հետ կապված կուլիսային ոչ մի գործընթաց չկա, կա աշխատանքային գործընթաց, լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը թվարկեց, թե ինչ աշխատանքներ են կատարվում. «Ժամանակն է աշխատանքային մակարդակում գործելու, և աշխատանք է տեղի ունենում։ Ամենշաբաթյա ռեժիմով ինչ-որ ինժեներական հարց է քննարկվում, ֆինանսական, լոգիստիկ, նախագծային։
Պրոցեսը գնում է, և հույս ունեմ, եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի արդեն շինարարական աշխատանքներ գոնե մենք ուզում ենք։ Վերապահումով եմ ասում, որովհետև կարող են կազմակերպչական, տեխնիկական բնույթի հարցեր լինել։ Քաղաքական ու ֆինանսական ոչ մի խոչընդոտ չկա»։
Նշեց՝ առաջիկայում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացվի։










