Բջջային հեռախոսների սև շուկայի դարը փակվում է, դրանով մաքսիմում կարող ենք պոպոք կոտրել. Նիկոլ Փաշինյան


Բջջային հեռախոսների սև շուկայի դարը փակվում է, դրանով մաքսիմում կարող ենք պոպոք կոտրել. Նիկոլ Փաշինյան
Հունիս 25 12:45 2026

Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։

«Մենք ինչ անում ենք, ջղայնանում ենք, կատաղում ենք, նյարդայանում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ներքև, մեկ է՝ բջջային հեռախոսների շուկան ամենստվերայինն է մնում: Այդ շուկան ժպտում է և շարունակում է իր սև գործը: ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Դրանով մաքսիմում կարելի կլինի պոպոք կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի»,- նշեց Փաշինյանը:

Նշենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 100 հազար դրամ պետական տուրք է սահմանվելու 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար: