Գլուխ սոխի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կազատվի մաքսատուրքից


Գլուխ սոխի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կազատվի մաքսատուրքից
Հունիս 24 19:08 2026

Հայաստանի կառավարությունը նախատեսվում է ժամանակավոր սակագնային արտոնություն կիրառել գլուխ սոխի ներմուծման համար։ Հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստում։Ըստ նախագծի՝ մինչև 5 հազար տոննա ծավալով ներմուծումն ամբողջությամբ կազատվի մաքսատուրքից։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», նախագծով սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ։ Արտոնությունը կգործի 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։