Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան


Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան
Հունիս 24 14:54 2026

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո  Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում որոշումը գնահատել են որպես անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող։

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ընդգծեց՝ Բաքուն ցավագին է ու ագրեսիվ է արձագանքել վճռին։

«Ոչ թե զղջում են կատարվածի համար ու հանձնառում փոխել պրակտիկան,այլ մեղադրում են միջազգային ատյաններին՝ անարդարացիության մեջ։ Եվ այն կեղծ թեզն են առաջ քաշել, որ մի քանի ցուցմունքների հիման վրա Եվրոպական դատարանը նման վճիռ է կայացրել Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ունենք աներևակայելի մեծ ծավալի ապացուցողական բազա. այն ավտոմեքենան, որը խոցվել է, դիերը, որոնց վնասվածքների վերաբերյալ կան փորձաքննություններ, կան այլ փորձաքննություններ, որոնց արդյունքում նույնականացվել է սպանված հայ սպայի գլուխը, նույնականացրել ենք կատարողին, կա նրա հարցազրույցը, երբ վերջինն ինքնախոստովանում էր իր կատարած հանցագործությունը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։