Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից․ «Հրապարակ»


Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից․ «Հրապարակ»
Հունիս 24 09:13 2026

«Հրապարակ» թերթը գրում է. ԱՄՆ պետքարտողար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հենց Զվարթնոց օդանավակայանում կարճ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ժամանակ փաստաթղթեր ստորագրվեցին։

 

Այս հանդիպումից օրեր անց ԱՄՆ դեսպանությունից ՀՀ-ին են փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարի անունից Միրզոյանին հասցեագրված արարողակարգային նվերներ՝ ափսե և թաս։ Այս նվերները ԱԳՆ են հասել հունիսի 10-ին։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ ափսեն և թասը «Salisbury Pewer» ապրանքանիշի են և պատրաստված են անագից։ Ափսեն գնահատվում է 175 հազար 200 դրամ, իսկ թասը՝ 91 հազար 280 դրամ։

Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց ստացած թանկարժեք նվերների հայտարարգրումն իրականացվում է օրենքի պահանջով։