Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ


Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ
Հունիս 23 12:19 2026

Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիան շարունակում է ընդլայնել իր գործունեության շրջանակը։

 

Գագիկ Ծառուկյանն ու Ասոցիացիայի փոխնախագահ Ազատ Մուրադովը քննարկել են առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ մարզական միջոցառումներ՝ ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում Եվրասիական մարզական բժշկության և վերականգնողական կենտրոնի ստեղծման գաղափարին, որը համոզված ենք մեծ պահանջարկ կունենա տարածաշրջանում»,- նշել է Ծառուկյանը։