Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով, նախագիծը Երևանի ավագանու չզեկուցվող հարցերի փաթեթում էր։
Այսպիսով, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխեց Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:
Փողոցը կրում էր Արսեն Մինասի Ամիրյանի անունը։ Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։










