1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ


1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
Հունիս 22 22:11 2026

Հունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Վանաձոր, որտեղ որոնողական ծավալուն աշխատանքներ էին իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, հետևել փրկարարական և ոստիկանության ծառայողների աշխատանքին։

 

Ցավոք, նույն օրը, ինչպես արդեն հայտարարվել է, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերեց հունիսի 15-ից որոնվող երկրորդ անչափահասի մարմինը։

Շուրջ մեկ շաբաթ շարունակ ավելի քան 1700 փրկարարներ ու ոստիկաններ, կամավորական խմբեր անխոնջ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ՝ հաղթահարելով դժվարանցանելի տեղանքն ու բարդ պայմանները։

 

Նրանց բարձր պատրաստվածությունն ու արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ծառայողներն իրենց առաքելությունը կատարում են մեծ նվիրումով և առավելագույն պատասխանատվությամբ: