«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ հեռուստաբանավեճում մի շարք փաստարկներ է ներկայացրել՝ շեշտելով, որ չկա իրական հիմնավորում՝ «Ուժեղ Հայաստանին» «ընտրակաշառք բաժանելու» մեջ մեղադրելու համար։ Կուսակցության դեմ, ինչպես նշել է Մելոյանը, տեղեկատվական տեռոր է ընդամենը իրականացվում։
«Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր մեծածավալ ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին»,- ասել է Գոհար Մելոյանը։
Նա ընդգծել է նաև հենց իշխանության կողմից վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման փաստը՝ ընտրողների վրա ազդեցություն գործելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում










