ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին.նա կալանավորված է


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին.նա կալանավորված է
Հունիս 22 08:58 2026

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին.նա կալանավորված է Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդուն կալանավորել են։

 

Մարտուն Գրիգորյանի որդին, Կամո Գրիգորյանը, քրեական վարույթով դեռեւս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:

 

Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ եւ օրերս, հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին Վերջինիս պաշտպան Արսեն Բաբայանը ի պատասխան մեր հարցման հայտնեց.«Նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք:

 

Ներկայանալուց հետո դատարանը վերստին, արդեն իր մասնակցությամբ քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ: Կամո Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է իրավապահներին ապացուցելու իր անմեղությունը»։