«Ես նախագահ եղած ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, երբեք չեմ հանդիպել։ Նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահի պաշտոնը թողնելուց 2-3 տարի անց»,-պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետ հանդիպելու մասին հարցին՝ ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ անձնական ընկերություն երբեք չի արել, բայց միշտ լավ է լսել իր մասին։
Նա նշեց, որ Կկարապետյանի հետ ընդամենը մի քանի անգամ է հանդիպել։
«Բայց այս ամբողջ ընթացքում (ընտրությունների) այնպես է ներկայացվել, որ նույն մարդիկ ենք։ Կոմունիկացիայի հնարավորությունը այսօր կա, հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք, այստեղ որևէ արգելք ես չեմ տեսնում»,-ասաց Երկրորդ նախագահը։
Քոչարյանը նշեց, որ նախընտրական շրջանում անընդհատ փորձեր էր արվում ընդդիմությանը միասնկան ներկայացնել, դրա համար կարապետյանի հետ կոմունիկացի չի եղել;
«Սամվել Կարապետյանը, Քըրք Քըրքորյանից հետո երկրորդ ամենամեծ բարերարն է»,- ասաց Երկրորդ նախագահը և հիշեցրեց, որ եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի մասնակցել հիմնադրամի նիստերին, բայց նյութերն ուղարկում էին իրեն և նա տեսնում էր, որ շատ դեպքերում Սամվել Կարապետյանն ավելի շատ գումար էր նվիրաբերում, քան բոլորը միասին վերցրած։
Ես տեսնում էի, որ մի մարդ հատուկ վերաբերմունք ուներ հայրենիքի նկատմամբ, բայց անձնական ընկերություն, մոտիկություն երբեք չենք ունեցել։
«Հարգանք կա (Կարապետյանի նկատմամբ), որովհետև, իսկապես, մարդիկ ոչ թե ժառանգել են մեծ հարստություն, այլ այն ստեղծել են իրենց շնորհքով, և նման մարդկանց նկատմամբ ձևավորել ատելություն ժողովրդի մոտ, հանցանք է։ Հակառակը՝ պետք է հարգանք սերմանես, այն աճեցնես; Մեր մոտ ճիշտ հակառակն է» ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ եզրակացնելով, որ նման կերպ ոչնչացվում է բարեգործության ինստիտուտը։










