Ամենայն հարգանքով ենք վերաբերվում, նախորդող ժամանակահատվածում էլ, հետընտրական օրերի ընթացքում քաղաքական թիմերի անդամներով բավականին կառուցողական քննարկումներ ունեցել ենք մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ, սակայն կոնկրետ պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին դեռ պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ զբաղված էինք Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերով:
Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հայտարարել էր ընդդիմադիր ուժերի համախմբման մասին:










