Ո՛չ, Փաշինյան, 500 000 մարդ շատ ուղիղ ասել է քեզ, որ դու ազգային անվտանգության սպառնալիք ես․ Իշխան Սաղաթելյան


Ո՛չ, Փաշինյան, 500 000 մարդ շատ ուղիղ ասել է քեզ, որ դու ազգային անվտանգության սպառնալիք ես․ Իշխան Սաղաթելյան
Հունիս 18 23:25 2026

 Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է, որտեղ նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար։

Ֆեյսբուքյան եթերում Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես, ասաց․ «Նիկոլի երեկվա Ազգային ժողովի հերթական գռեհիկ և հիստերիկ ելույթից պետք է ո՛չ բարկանալ, ո՛չ հուսահատվել, ո՛չ էլ առավել ևս՝ վախենալ։ Երեկ այդ ելույթը ուներ մի քանի պատճառ։ Առաջինը՝ փորձում է սպառնալիքներով, շանտաժով վախեցնել հայ մարդուն՝ իրեն չընտրած քաղաքացիներին, շարքային քաղաքացուց մինչև քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, փորձելով այս ճանապարհով ամրապնդել իր իշխանությունը։ Նա լավ հասկանում է, որ ժողովրդի մեծամասնության աջակցությունը, չնայած այսքան կեղծիքների, արտաքին միջամտության, այլևս վաղուց չունի։Սա նաև սպառնալիք էր ուժային կառույցներին, դատավորներին, քննիչներին, որ եթե չկատարեք կամ չշարունակեք կատարել իմ ապօրինի հրահանգները, խնդիրներ և պրոբլեմներ եք ունենալու։ Իր իշխանությանը ամրապնդելու միակ ուղին մնացել է երկրում մեկ անձի իշխանություն հաստատելու ճանապարհը, որով փորձում է նա գնալ։ Նման դեպքերում բոլորս գիտենք՝ վերջում ինչ է տեղի ունենում»։

Առանձնացնել Նիկոլ Փաշինյանի ելույթից այն հատվածը, ըստ որի՝ «500 000 մարդ քվեարկել է, որ Արցախի էջը փակված չէ,դա մենք թույլ չենք տալու», Սաղաթելյանն արձագանքեց․ «Ո՛չ, Փաշինյան, 500 000 մարդ շատ ուղիղ ասել է քեզ, որ դու ազգային անվտանգության սպառնալիք ես։  500000 չի թիվը, իրականում 740 000 մարդ է դաասել, որ դու երկրի անվտանգության խնդիրները լուծել ի վիճակի չես»։